06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, ինչքանո՞վ եք արդարացված եւ հիմնավոր համարում ՀԷՑ-ի կողմից 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը:

– Հարցն այն է, որ ՀէՑ-ը ներկայացրել է 250 միլիոն դոլարի պարտք, մինչդեռ այն պետք է աշխատեր 6 տոկոս շահութաբերությամբ, ընդ որում՝ կորուստների բավականին բարձր թվով: Բայց չէ՞ որ ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Միդլենդ ռեսուրսիս» ընկերությունը շահույթով էր աշխատում, որովհետեւ սեփականատեր կար: Այստեղ չկա սեփականատեր, գոյություն չունի արդյունավետ տնտեսվարման խնդիր: Ռուսական պետական ընկերություն է, որից մենք սովորելու բան չունենք, որովհետեւ նրանց էլեկտրաէներգիայի արդյունավետությունը աշխարհում վերջից հինգերորդ տեղում է: Մեկ դոլար էներգառեսուրսով  կարողանում են արտադրել ընդամենը 2.5 դոլարի ՀՆԱ: Մինչեւ ՀԷՑ-ի համակարգը նրանց տալը Հայաստանում 1 դոլար էներգառեսուրսով արտադրվում էր 7.5 դոլարի ՀՆԱ: Երեք անգամ արդյունավետ էր:

Այնպիսի մարդիկ, ինչպիսին է ՀՀ երկրորդ նախագահը, պետք է իմանային, թե ինչպես են արդյունավետ կառավարողից տալիս աշխարհի ամենավատ կառավարողներից մեկին: 1994թ. մենք հարուր տոկոս վճարման ենք հասել ու  պարտքերը վերացրել էինք: 1995թ. ես  գնում եմ Վաշինգտոն եւ գիրք եմ գրում, թե Հայաստանի օրինակով ինչպես Ռուսաստանում անել էներգետիկ ռեֆորմներ: Իսկ Հայաստանը իր բաշխիչ ցանցերը տալիս է Ռուսաստանին:  Այդ համակարգը  վերածվել է համատարած գողության համակարգի: Նաեւ կլինեն խնդիրներ, որոնք ՀԷՑ-ը չի առաջացրել, բայց դրանք պետք է մեկ առ մեկ պարզել:

– Որո՞նք են այդ խնդիրները:

– Օրինակ՝ ՀԷՑ-ին չի վճարել «Նաիրիտը», որին երաշխիքներ են տվել, եւ գործարանը 450 միլիոն դոլարի պարտք է կուտակել: Լավ, իմանալով, որ հիմնարկը 6-7 տարի չի աշխատել, շարունակել են  վարկեր վերցնել, երաշխիքներ տալ: Իսկ որպեսզի մենք հասկանանք, թե որքան խորն է ՀԷՑ-ի խնդիրը, պետք է 250 միլիոն դոլարի ամեն մի դոլարը  հատ առ հատ վերլուծենք, թե դրա որքան մասն է առաջացել գողության պատճառով, որն է գոյացել թանկ գնով ապրանքներ ձեռք բերելու պատճառով, եւ որի դեպքում ՀԷՑ-ը մեղք չունի:

– Այլ երկրների հետ համեմատած ՀՀ քաղաքացիները որքա՞ն թանկ էլեկտրաէներգիա են սպառում:

– Ուկրաինայում, Ռուսաստանում, նաեւ Վրաստանում ավելի ցածր էլեկտրաէներգիա են սպառում: Ընդ որում՝ Վրաստանը մեզանից հոսանք է գնում, բայց այնտեղ հայ սպառողից ավելի էժան գին են վճարում: Ուկրաինայում մինչեւ 100 կՎտ էլեկտրաէներգիա սպառողը 7.5 դրամ է վճարում, 100-600 կՎտ սպառողները՝ 63 ուկրաինական կոպեկ կամ 12 դրամ: 600 կՎտ-ից ավելի սպառելու դեպքում՝ մոտ 26 դրամ: Ուկրաինայում էլեկտրաէներգիայի միջին գինը կազմում է 12 դրամ:

– Էլեկտրաէներգիայի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

– Տնտեսության մյուս ճյուղերում շեշտակի անկում կառաջացնի: Դրա համար էլ ես առաջարկում եմ կառուցվածքային փոփոխություն. առաջինը՝ այն բաժանել մի քանի ցանցի, երկրորդը՝ դարձնել բաց բաժնետիրական ընկերություններ: Երրորդը՝ ընկերությունը փորձել վաճառել մասնավոր օպերատորների, ի վերջո՝ դադարեցնել հանձնաժողովի կողմից սակագների նշանակման գործընթացը, ՀԷՑ-ին իրավունք տալ ինքնուրույն գին սահմանել:

– Դա ավելի վտանգավոր չի՞ լինի:

– Ո՛չ: Դա պակաս վտանգավոր է: Նրանք ստիպված կլինեն նշանակել այնպիսի սակագին, որ հոսանքը վաճառվի: Այս պարագայում մեր հանձնաժողովը պարզապես հաստատում ու վավերացնում է նրանց անարդյունավետ աշխատելաոճը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ