Պատմության իրական դեմքը.ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները/վիդեո/
«Լաչինը դիտարկվում էր, որպես Ադրբեջանի մի մաս ու ոչ թե Արցախի: Լաչինի ազատագրման հարցը սկզբում օրակարգում չկար, ավելի ուշ որոշվեց ազատագրել Լաչինը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը:
Նա նշեց, որ մեր ռազմական ոչ ճիշտ դիվանագիտության պատճառով կորցրեցինք Նախիջևանը, իսկ Լաչինի գրավումը այդ դիվանագիտության ճիշտ դրսևորման կոնտեքստում էր:
Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին: Այս հանգամանքը անհանգստացնում է Կարապետյանին:
“Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ: Այն անգամ պլանավորված չի եղել…”,- նշեց Սուրեն Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: