03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում Դիլիջանում

Հայրենի երկրի խաղաղության համար մարտնչած հայորդիների քաջությունն ու սխրանքը ևս մեկ անգամ արժևորելու նպատակով մայիսի 12-ին Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր հայրենասիրական միջոցառում: Ի թիվս բարձրաստիճան այլ զինվորականների և հյուրերի` հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Մայիսյան հաղթանակներին նվիրված տոնական միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները հիշարժան դրվագներ են ներկայացրել մայիսյան եռատոների պատմությունից, երգերի, պարերի և ասմունքի միջոցով հիշատակել Հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին մասնակցած հերոսներին:

Ողջունելով հյուրերին և կարևորելով մայիսյան հաղթական իրադարձությունների դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ այս օրերին դպրոցներում պարբերաբար կազմակերպվող հայրենասիրական միջոցառումները ոչ միայն ոգևորության ու ոգեկոչման խորհուրդ ունեն, այլև մատաղ սերնդին նախապատրաստում են ապագա հաղթանակների: Սեյրան Օհանյանը հայրենիքի ապագա պաշտպաններին հորդորել է լավ սովորել, քանի որ մարտունակ բանակի զարգացումն ու խելացի պաշտպանական քաղաքականության իրականացումն անհնար է առանց կրթության:

Միջոցառման ընթացքում երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ազատամարտի հերոսների հիշատակի հավերժացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի մի շարք ուսուցիչների և աշակերտների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ