10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դաշտում գործող մի քանի անուններ կան, իրենք բոլորն էլ ՊՆ-ի հետ են կապված

Զորակն գիտակրթական-երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ռազմ.ինֆո լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Նորարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նկատեց, որ այսօր ոլորտում անկախ փորձագետների բացակայության խնդիր կա.

«Առաջին խնդիրը, որ այս տարիների ընթացքում արաձանագրել ենք, ռազմական ոլորտում անկախ փորձագետների բացակայության հարցն, է այլ երկրներում ռազմական փորձագետներ են դառնում կամ նախկին զինվորականներ, կամ ռազմադյունաբերությունում աշխատած մարդիկ, նաև մի փոքր խումբ կա մարդկանց, որոնց համար դա հոբի է եղել, հետո այնքան են մասնագիտացել, որ լուրջ մասնագետներ են դարձել>>,-նշեց նա:

Ըստ Վրթանեսյանի՝  ՀՀ-ում հետաքրքիր իրավիճակ է. <<Փաստացի 25 տարի է՝ պատերազմական վիճակում ենք, բայց անկախ փորձագիտական համայնքն այդպես էլ չի ստեղծվել, դաշտում գործող մի քանի անուններ կան, իրենք բոլորն էլ ՊՆ-ի հետ են կապված, ՊՆ աշխատակիցներ են, և դժվար է այդ մարդկանց անկախ փորձագետ անվանել»,-ասաց Վրթանեսյանը: Նա ընդգծեց, որ հիմնականում պրոֆեսիոնալ զինվորականներն այնքան էլ չեն սիրում այդ փորձագետներին՝ վերջիններիս հաճախ դիլետանտներ են համարելում.

«Սակայն փորձագիտական կադրերը խիստ անհաժեշտ են, որպեսզի առաջին հերթին բանակի ու սպառազինության շուրջ ծավալվող քննարկումները հուզական հարթությունից տեղափոխվեն պրագմատիկ, կառուցողական քննարկումների հարթություն»,-նշեց փորձագետը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ