11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գեներալը գերությունից ազատվել է մի շատ սիրուն աղջկա շնորհիվ

Գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հպարտ է այսօրվա օրով, որովետև այն երեխաները, ովքեր դեռ չէին ծնվել այն ժամանակ, երբ ինքը դեռ կռվում էր, այսօր պաշտպանում են իրեն, իր երեխաներին ու իր թոռներին:Մայիսի 8-ին ՝ Երկրապահ կամավորների օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում գեներալն ասաց, որ հայ ժողովուրդը Արցախում հաղթել է միասնականության շնորհիվ: Նկատեց նաև, որ ամեն ինչում ինքն առաջինն է եղել. «Առաջին օմոնականներին էլ եմ ես բռնել»:

Մանվել Գրիգորյանը նաև գերի է եղել: Հիշեց` ազատագրել է Արցախի կարեւորագույն նշանակության գյուղեր: «Ես գերի եմ ընկել, ինձ բռնել, տարել են վիրավոր վիճակում Ֆիզուլի, Խոջալու, Ստեփանակերտ: Գերությունից ազատվել եմ ավելի ուշ մի շատ սիրուն աղջկա շնորհիվ, ով օգնեց ինձ ու ևս հինգ հոգու, որ փախչեմ»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ