14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Ղազախստանի Պ նախարարը կժամանի Հայաստան

2012թ. հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կընդունի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ