04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փոփոխություններ

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց, որ նախատեսվում է գնդի, բրիգադի, գումարտակի, սերժանտների, դիվիզիոնի պարտականությունները, դրանց հստակեցումը: Մասնավորապես սահմանվում է գնդի, որպես նոր ինտսիտուտ, գումարտակի նոր սերժանտների հետ կապված, նրանք պատասխանատու են զինովրադաստիարակութան, կարգապահության, հոգեբանական վիճակի, մարտական պարապմունքների որակով անցկացման համար:

Նազարյանը նշեց, որ այս փոփոխությունը բխում է արհեստավարժ սերժանտական կազմի ընդլայնումից և առանձին հրամանատարական կազմի ձևավորումից:

«Այսինքն՝ ստացվում է ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ, վաշտի սերժանտ, գումարտակի և գնդի»,-ասաց Նազարյանն ու նշեց, որ սրա առանձնահատկությունն այն է, որ նախապատվությունը տրվելու է, որ այդ պաշտոնները զբաղեցնեն պայմանագրային հիմունքներով ծառայողները: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ