29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ադրբեջանը 400 անգամ խախտել է հրադադարը Արցախի ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից եւ 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ  շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ