13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր խաչի վրա. լրագրողներին հրավիրում են սահմանամերձ գյուղեր/վիդեո/

Երեկ, ժամը 17.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեպար գյուղում ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների մեքենայի վրա, ընդ որում` նրանք հայկական կողմ էին  անցել Ադրբեջանի սահմանից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, Երեւանի Պետհամալսարանի դասախոս Ռուբեն Աբրահամյանը:

Նա, մեղմ ասած, մեղադրեց լրագրողներին, որ տեղեկատվությունը ճշտում են գյուղապետերից, ովքեր գուցե տեղյակ չեն լինում այս կամ այն միջադեպից: “Ես գտնում եմ, որ լրագրողները պետք է տեղում լինեն, խոսեն գյուղացիների հետ, օրակարգում պահեն խնդիրները, հատկապես` ստրատեգիական նշանակություն ունեցող Շամշադինի տարածաշրջանը”,-ասաց Ռուբեն Աբրահամյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու են գյուղապետերը երբեմն, մեղմ ասած, թաքցնում իրականությունը, Աբրահամյանը նկատեց, որ կրակոցները, հրետակոծության տակ դաշտերում աշխատելը եւ այս օրերին ավարտական քննություններ հանձնելը սովորական են դարձել այդ տարածքի բնակիչների համար: Նրանք նույնիսկ զարմացան, որ այս գարնանը ռմբակոծությունների պարբերականությունը կրճատվեց: “Եթե Երեւանում ապրող լրագրողը լինի սահմանամերձ այդ գյուղերում, զգա, թե ինչպես են կրակում  հակառակ կողմից, ապա նա ավելի շատ բան կարող է պատմել, գրել, քան գյուղապետը”,-ասաց Աբրահամյանը:

Բացի պատերազմական վիճակից, այդ տարածաշրջանում այլ խնդիրներ էլ կան` հոգեբանական, սոցիալ-տնտեսական եւ այլն: Ներկայումս “Տավուշ” հայրենակցական միությունը զբաղվում է այդ խնդիրները համակարգելով, եւ այն մոտ 2 շաբաթից  կներկայացվի հանրությանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ