14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանն ընդունեց “Եվրոպական ջրային համերաշխություն” կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց “վրոպական ջրային համերաշխություն” միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի  Ամբերին: Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ`  Թիերի  Ամբերը ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները: Մասնավորապես, այն  2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25  երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները ջրային հիմնախնդիրներին նվիրված ամենատարբեր հարցեր են բարձրացնում եւ քննարկում` իրենց եզրակացությունները ներկայացնելով խորհրդարաններին, կառավարություններին, պատկան մարմիններին: Թիերի  Ամբերը նշեց, որ հետաքրքրված են նաեւ այդ աշխատանքներին ԱՊՀ երկրների երիտասարդների մասնակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանում ձեւավորված է ջրի կառավարման հաջողված համակարգ, եւ հետաքրքիր կլինի օրինակելի այդ փորձը ներկայացնել եվրոպական երկրներին:

Մինչ այս տեղի է ունեցել երիտասարդ խորհրդարանականների 10 հավաք: Հաջորդը նախատեսվում է անկացնել 2013 թվականի մայիսին, եւ հյուընկալող երկրների թեկնածուների թվում Շվեյցարիայի ու Լատվիայի հետ միասին ներկայացված է նաեւ Հայաստանը: Վերջնական որոշումը ՀՀ-ի օգտին կայացնելու դեպքում, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը գալիք տարի Հայաստան կբերի 85 երիտասարդների եվրոպական բոլոր երկրներից:

 Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը` ԱԺ նախագահը նշեց, որ այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն հիմնախնդիրներց մեկն է: Արձանագրելով, որ Հայաստանում առկա զգալի ջրային պաշարների ոչ մեծ մասն է օգտագործվում, պարոն Աբրահամյանը նկատեց, որ, այդուհանդերձ, կա ակնհայտ առաջընթաց կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատրաստակամ է հնարավորինս  աջակցելու կազմակերպության աշխատանքներին, եւ Հայաստանը հաղթող ճանաչվելու պարագայում երիտասարդները ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ-ում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին, այլեւ մեր երկրի  հարուստ պատմությանն ու մշակույթին: “Երիտասարդները ապագայի շարժիչ ուժն են, եւ կարեւոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների որոնմանը”,- նշեց պարոն Աբրահամյանը:

 Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ