04 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է․ Հովասափյան

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե դիտարկենք ընդհանուր տրամաբանությունը, ապա Նիկոլի՝ Թուրքիա ծրագրվող այցը պարզապես դիվանագիտական քայլ չէ։ Դա մի ամբողջ գործընթացի կուլմինացիան է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդումն է՝ որպես սուբյեկտ և որպես պատմական ու ինքնիշխան միավոր։
Սա մի ակտ է, որի միջոցով Հայաստանը վերջնականապես «պարկեցվում» է թուրքական ազդեցության տակ՝ քաղաքական, տնտեսական, գաղափարական բոլոր ուղղություններով։ Ստամբուլում սպասվող պայմանավորվածությունները, եթե դրանք կայանան, գործնականում Հայաստանը տարածաշրջանային մեծ խաղացողների ձեռքում կդարձնեն ամորֆ ու անողնաշար մի մարմին՝ ձևական ֆիկտիվ աշխարհագրական տարածք։
Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածակույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։
Ստամբուլի այցը այդ գործընթացի խորհրդանշական և գործնական ստարտն է, որով Հայաստանը դադարելու է հանդես գալ որպես առանձին քաղաքական սուբյեկտ, իսկ դրա «ղեկավարը»՝ գիտակցված կամ ոչ, ստանձնում է այդ պատմական ապամոնտաժման պատասխանատվությունը, քանի որ թյուրքական նարատիվի դրոշակակիրն է»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ