10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ Ադրբեջանին նույնկերպ չեք աջակցում, որ մի Նիկոլ Փաշինյան էլ էնտեղ դառնա ղեկավար․ խմբագիրը՝ ԱՄՆ դեսպանատանը

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաց նամակ` անկեղծ ցանկությամբ

ԱՄՆ Պատվարժա’ն դեսպան և դեսպանատուն,

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Հ1֊ի հարցմանը, կապված ԱԴԾ ղեկավար Ալ. Բորտնիկովի` Արևմուտքին ուղղված մեղադրանքների հետ։

Պատասխանում նշված է. «Մեր աջակցությունը միտված է օգնել երկրներին արձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին՝ ունենալու հաշվետու, ժողովրդավար առաջնորդներ, որոնք աշխատում են խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդման ուղղությամբ»:

Հիմա բաց նամակս` ցանկության սոուսով

Պատվարժա’ն ԱՄՆ դեսպանատուն,

այդ աջակցությունը միայն Հայաստանին է՞ հասնում, ինչո՞ւ Ադրբեջանին նույնկերպ չեք աջակցում, որ մի Նիկոլ Փաշինյան էլ էնտեղ դառնա ղեկավար։ Էդ ի՞նչ խտրականություն է։ Բա էդ բարիքը ինչի՞ միայն հայ ժողովուրդը վայելի։ Միթե՞ ադրբեջանցիներն արժանի չեն ժողովրդի ծոցից ծնված ժողովրդավար առաջնորդ ունենալու, ինչու՞ եք միայն ՀՀ քաղաքացիների պահանջներին արձագանքում։

Պատվարժա’ն դեսպան և դեսպանատուն,

խնդրում եմ, որ այս բացը շտապ շտկեք, Ադրբեջանը պետք է ժամ առաջ ունենա Նիկոլ Փաշինյանի նման ժողովրդավար ղեկավար։ Մենք հավատում ենք, որ ԱՄՆ֊ն կշարունակի մնալ իբրև արդարության փարոս, իսկ Ադրբեջանի ժողովուրդն արժանի է ունենալու Նիկոլ Փաշինյանի նման հաշվետու և ժողովրդավար առաջնորդ»։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ