12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի

Հուլիսի 10-ից Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Կիրանց գյուղի հատվածում։ Շրջանցիկ ճանապարհն անցնում է Աճարկուտով, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

«Ես այն քաղաքացիներից չեմ, որ ասում են՝ «ինչ լավ ա, մեր գյուղն ապահով է, մեր գյուղից տարածք չեն տալիս, ինչ ուզում ա լինի»։ Ո՞նց ամեն ինչ փոխվեց, ե՞րբ դարձանք էսքան անապրումակցող, չգիտեմ։ Բայց, որ մեր կողմում իրավիճակը շատ լուրջ է, դա հաստատ։ Քո երկրի ճանապարհը հսկում ա քո թշնամին, ու ամեն րոպե հեշտ ու հանգիստ կարա փակի, երբ սիրտը ուզի, իսկ մենք գիտենք, որ Հայաստանից ինչ որ բան ստանալու համար, հաստատ դա լինելու ա»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնել է սահմանային Աճարկուտ գյուղի բնակիչը։

Իրավիճակը Կիրանցում անփոփոխ է։ Այս պահին այնտեղ սահմանային հենապատեր են տեղադրվում։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ոչ մի կիրանցեցու հետ խոսել չի լինում։

«Բան էլ չկա խոսելու, լուռ նայում ենք այսօրվանից փակված ճանապարհին, ծանր շնչում։ Իսկ իշխանական պատգամավորները գալիս նկարվում են, թե՝ «Կիրանցում ամեն ինչ լավ է». լավ է, եկեք, մեր փոխարեն ապրեք»,- ասել է նա։

Կիրանցի նորակառույց դպրոցից մինչև ադրբեջանական հենակետ հեռավորությունը 50 մետր է։ Կինն իր մտահոգությունը հայտնեց՝ երկընտրանքի առաջ է․ մնալ՝ կյանքը վտանգելով, թե հանուն անչափահաս երեխաների՝ հեռանալ։

«Ինչքան կարելի ա հայրենասիրություն «խաղալ»։ Դեռ արձակուրդներ են, չգիտեմ հետո ինչ կլինի, բայց մտածում ենք Իջևան տեղափոխվելու մասին, թե չէ հետոն չեմ պատկերացնում»,- հավելել է նա։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ