08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վալերիյ Օսիպյանը դավաճանել է համակարգին, հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հայտարարեց, որ Վալերիյ Օսիպյանը դավաճանել է ոստիկանական համակարգին:

«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց  համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ  փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես», լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել  է` սկսած «Սասնա ծռեր»-ից:

Դիտարկմանը, թե Օսիպյանն այդ ժամանակ գերի ընկավ` Գասպարյանն ասաց. «Վախկոտությունը գերիության հետ ոչ մի կապ չունի»:

«Մարդ կա, որ այստեղից-այնտեղ է գնում, Օսիպյանը այդ տեսակի մարդ է: Հիմա ի՞նչ ունես ընդդիմության մեջ, գնում, կանգնում ես, ի՞նչ ես ուզում: Ինքը նիկոլական էր, զարմանալի է` Նիկոլին էլ դավաճանեց»,- հավելեց Գասպարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ