19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, գտնվում է մեր վերահսկողության ներքո. ՊՆ

«Այն լարվածությունը, որ այսօր գոյություն ունի ՀՀ սահմանին և շփման գծում, շարունակվում է: Միանգամից ակնկալել, որ ԵԱՏՄ անդամակցելը կլուծի մեր անվտանգության բոլոր հարցերը, իհարկե, չի կարելի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Միաժամանակ նա նշեց, որ չանդամակցելը կնշանակեր ապագայի մասին չմտածել:

«Բայց մյուս կողմից չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական գործընկերոջ, հատկապես` ՌԴ հետ, որը հանդիսանում է մեր անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը, հատկապես` Թուրքիայի կղմից, նշանակում է չմտածել ապագայի մասին: Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք, իսկ մեր ռազմավարական գործընկերը ավելի գլոբալ առումով է մեզ օգնում անվտանգության խնդիրներում»,- նշեց Օհանյանը: 

Նա անդրադարձավ նաև վերջերս շվեցարական մասնագիտացված կենտրոնի կատարած ուսումնասիրությանը, որում ներկայացվում է, որ Ադրբեջանը վերջին 10 տարվա ընթացքում գրեթե 250 անգամ ավելացրել է իր սպառազինությունը: «Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած, գտնվում է մեր վերահսկողության ներքո»,- ասաց Օհանյանը: Անկասկած, քանակական տվյալները մտահոգում են, բայց նախարարի համոզմամբ, մենք տեղեկություններ ունենք, որ որոշակի ժամանակ է պետք, որ այդ սպառազինությունը կարգի բերվի, յուրացվի:

«Բազմիցս նշվել է, որ սպառազինությունը, որը վաճառվում է մեր հարևաններին, մեզ մտահոգում է: Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես իր տեղում չի նստում»,- նկատեց նա: Հարցին, թե Հայաստանում այս օրերին գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկվե՞լ է այդ հարցը, նախարարը պատասխանեց, թե անդրադարձել են նաև այդ հարցին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ