Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. Ժողովուրդ
Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու համար, առաջարկել է` Բագրատ սրբազանին աջակցող անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրենք։
Ոչ մի արտառոց բան` բացի հայրենասեր լինելուց, մենք չհայտնաբերեցինք Սրբազանի աջակիցների շրջանում, որոնք ուղեկցում էին նրան և երեկ հարթակում էին:
Փոխարենը` Ռոման Հայրապետյանի հայտարարագիրը համադրելով այլ փաստերի հետ, պարզեցինք, որ նրա կինը` Դիանա Նահապետյանը, 2018 թվականից լինելով «Լեդի զոն» կանանց համար նախատեսված թանկարժեք մարզասրահների մարզիչ, իր գրանցման փաստը, հետևաբար` այս տարիների վիթխարի հարկերը, թաքցնում է ՊԵԿ-ից. այլապես նրա հայտարարագրերում կարտացոլվեր աշխատավայրը և աշխատավարձը։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: