25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում

Րաֆֆի Ասլանյանը  գրում է. «ՀՀ տարբեր պաշտոնատար անձինք կոչ են անում իբրև թե խուլիգանական արարքի համար ամենախիստ ձևով պատժել այսօր տրանսպորտում ՔՊ-ական պատգամավորին «հակահայ վիժվածք», «ժեխ» անվանած ՀՀ քաղաքացուն։

Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։

Ի՞նչ պատժի մասին է խոսքը, քանի որ այստեղ որևէ հանցակազմի մասին խոսք գնալ չի կարող։ Սա ընդամենը իշխանության հերթական «ֆաս» հրահանգն է ՀՀ քաղաքացու նկատմամբ, որպեսզի իրենց բնորոշ ստոր ոճով գնան գետնին գցեն, հարվածեն, ձերբակալեն։

Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո։ Եվ հետո, ականջներիդ օղ արեք, յուրաքանչյուր ՔՊ-ական իսկապես հակահայ է, իսկ թե վիժվածք է, թերմածք, թե եսիմ ինչածք, դա արդեն արտահայտվողի լեզվամտածողության հարցն է»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ