30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանզանը գրում է․ «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փոխվել է։ Մեր և հարակից տարածաշրջաններում նոր կարգեր ու նոր դաշինքներ են ձևավորվում։ Խաղը բազմամակարդակ է։ Ամենավերին օղակում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն են պայմանավորվում, շոուն ապահովում են երկրորդ օղակի երկրները՝ կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իսրայելը, դե իսկ գինը վճարում ամենաթույլերն ու անհեռատեսները։ Չթվարկեմ…

Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ