04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ ՀՀ ՊՆ-ում

Ս.թ. փետրվարի 16-ին զինված ուժերում մեկնարկեց 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլը: Ազգային բանակի զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական և տեսական պարապմունքները: Ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները:

Ուսումնական փուլի հանդիսավոր մեկնարկին հաջորդեցին մարտական պատրաստականության պլանով նախատեսված պարապմունքները: Դրանցից առաջինը մարտական տագնապի ազդարարման դեպքում զինանձնակազմի կողմից պահանջվող անհրաժեշտ գործողությունների իրականացումն էր: Եվ եթե առաջին երկու օրը գործողություններն իրականացվեցին ջոկի, դասակի, վաշտի և գումարտակի, ապա երրորդ օրը վերոհիշյալ գործողություններն անցկացվեցին արդեն զորամասի կազմով:

Հերթապահի կողմից տագնապի ազդանշան ստանալուց վայրկյաններ անց արդեն ազգային բանակի ստորաբաժանումները սահմանված կարգի համաձայն անհապաղ ձեռնամուխ եղան համապատասխան քայլերի իրականացմանը, լքեցին մշտական տեղակայման վայրերը և շարժվեցին  դեպի  կենտրոնացման շրջաներ:

Ուսումնական փուլով նախատեսված պլանային դասընթացների ընթացքին տեղերում հետևելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներն ու վարչություների պետերը պարբերաբար եղան ենթակա ստորաբաժանումներում, հետևեցին նոր ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքներին: Աշխատանքային շրջայցների ընթացքում ստորաբաժանումների զինանձնակազմներին տրվեցին համապատասխան  ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարտական պատրաստության պլանի համաձայնª մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացան ՀՀ ՊՆ վարչական համալիր:

Համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևոր բաղադրիչներից է և յուրաքանչյուր զինծառայող նաև քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:

Նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով արձանագրվել են դրական արդյունքներ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ մարտավարաշարային պարապմունքներում ներառված ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Մարտի 10-ին օրը ուսումնական տագնապ էր տրվել նաև զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի  անձնակազմի հետ հանդիպելը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել էր նաև ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն և Հանրապետական զինկոմիսարիատ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ