14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Աժ առաջին նստաշրջանի ավարտից հետո. կառավարության նախաձեռնությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ:

Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որն արժանացել է հավանության: Սահմանված կարգով, այն կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Նիստում ընդունվել է նաև ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության վերաբերյալ որոշումը: Համաձայն որոշման, կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հանրապետության նախագահը նիստի ավարտին կոչ է արել նոր ձևավորված կառավարության անդամներին՝ տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի և մաղթել է հաջողություն: Ա յս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ