04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Առաջարկում են չեղյալ համարել Հայաստանի բույսերի «Կարմիր գիրքը»

Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ և այնտեղ վերարտադրել (կարդացեք հոդվածը), առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր է՝ էլ ինչ իմաստ կա ունենալ Բույսերի Կարմիր գիրք կամ պահպանել բույսերի անհետացող տեսակները:

Նույնը կարելի է անել նաև Կենդանիների Կարմիր գրքի հետ, քանի որ նույն տրամաբանությամբ հնարավոր է նաև կենդանիներին տեղափոխել այլ վայրեր, ստիպել նրանց ապրել ու բազմանալ։

Կամ էլ ծայրահեղ դեպքում կարելի է նվիրել մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին և օլիգարխներին, որպեսզի նրանք պահեն այդ կենդանիներին իրենց դղյակներում։

Հ․Գ․ Ամեն դեպքում կուզենայինք լսել նաև այս ոլորտի մասնագետների անաչառ կարծիքը։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Կայք՝  http://www.armecofront.net/

Ֆեյսբուքյան էջ`  https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք http://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ [email protected]

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ