Սովորեցրու ինձ Տեր, քո ճանապարհը…ցնցող կադրեր հերոսի կյանքից /վիդեո/
«Ես նրանցից մեկն եմ, որ ընտրեցի մահը ապրելու համար»:
Ազատի նման հավերժ կենդանի հերոսների շունչը այսօր փոքրիկ ֆիլմի տեսքով հիշեցնում է հայի հպարտության մասին: Այո, Ազատը ընտրեց մահը ու տեր կանգնեց իր հայրենիքին: Ամենից շատ մորն էր սիրում ու զոհվեց հանուն մոր և սիրած աղջկա:
Ազատի շնորհիվ նաև Հայաստանում նոր զինվորներ կծնվեն: Զինվորը միշտ պետք է հայ ժողովրդին:
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը մեզ տրամադրեց Ազատի կարճատև կյանքի ցնցող դրվագները պատկերող տեսաֆիլմը:
Հիշեցնենք, որ Ազատ Ասոյանը 2014 թվականի հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը հետ է մղել, որի արդյունքում զոհվել է հերոսական մահով, իսկ հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Ասոյանի հետ միասին դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհվել է նաև նրա ծառայակից ընկեր Արարատ Խանոյանը։
Դիտեք նաև տեսանյութը: