19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության:

Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի N զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում իր աշխատանքը: Մոր խոսքերով, Տիգրանը մեծ ցավով էր ընդունել վերջերս Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դեպքը, որի ժամանակ սպանվել էր Հայկազ Բարսեղյանը: Զինծառայողի հարազատներից մեկն ասաց, որ Տիգրանի մահվան մասին լուրն իմացել է լրատվամիջոցներից: Հարազատներին դեպքի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Այս պահին զիծառայողի հարազատները սպասում են, թե երբ Վանաձոր կբերեն Տիգրանի մարմինը:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ