09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Օր առաջ ազատվել

”Հիմնադիր խորհրդարանի” անդամ, Շուշիի առանձնակաի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ միակ հաստատությունը, որի վրա այսօր կարելի է հույս դնել, հայոց բանակն է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

”Պատահական չէ այս ամիսների ընթացքում բանակի վրա հարձակումը, ես առաջին գծի վրա տեղի ուենցածը չեմ բնութագրում դեպքեր մեր վրա, այլ մեր բանակի վրա”,-նշեց նա:

Սեֆիլյանի խոսքով` բանակն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պետք է գիտակցեն, որ բանակի գործառույթներից մեկն էլ այսօր տեր կանգնելն է Հայաստանի հանրապետության քաղաքացիներին:

Նա նաև հորդորեց Սեյրան Օհանյանին. ”Այն հանցագրծությունը, որ կատարվել է, բանակայիններ էլ են մասնակից եղել: Իմ հորդորն է պարոն Օհանյանին, որ օր առաջ ոչ միայն ձերբազատվի այդ գեներալ կոչեցյալներից, այլ օր առաջ քրեական գործ հարուցի նրանց նկատմամբ”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ