28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը: Ու սա էն պարագայում, որ առաջինի դեպքում մեծ հաշվով դա զուտ բամբասանք, չարամտություն և հիվանդ երևակայության արդյունք էր:
 
Սերժ Սարգսյանին մեղադրում էիք կոռուպցիայի մեջ, ինչի ընկալումը Հայաստանում բարձր էր, բայց կապիտուլյանտը մինչև կոկորդը խրվել է էդ կոռուպցիա կոչվածի մեջ:
 
 
Մեղադրում էիք թալանի մեջ, բայց ձեզ թալանող Սերժ Սարգսյանը տաս տարվա ընթացքում չփոխեց իր մեքենան (մինչ օրս), իսկ կապիտուլյանտը մեկ տարվա մեջ է միայն մեկ միլիոն դոլարի մեքենա գնել իր ու իր կնոջ համար:
Մեղադրում էիք բանակը չզինելու մեջ, ու սա այն պարագայում, երբ իր ջանքերով Հայաստանը 10 տարվա մեջ այնքան զենք գնեց կամ անհատույց ստացավ, որ նույնիսկ Բաքվի բռնապետն էր իր հարցազրույցում ասում` որտեղի՞ց այդ աղքատ Հայաստանին այդքան զենք: Ի՞նչ արեց այդ ոչնչություն Նիկոլը` առանց հրթիռ ՍՈւ-եր ձեռք բերեց ու Ալիևի ձեռքը բռնած ջախջախեց մեր բանակը:
Մեղադրում էիք Արցախը հանձնելու մեջ, չնայած նրան, որ թշնամին հայտարարում էր, թե իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Մեղադրում էիք, չնայած Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը ձեր սիրելի փրկչին ասում էին, որ Ալիևը շատ լավ գիտակցում է` Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու: Մեղադրում էիք, չնայած նրան, երբ Նախագահը հայտնի ձայնագրության մեջ էր ասում, որ ինքը չի կարող զիջել Արցախը: Ի՞նչ արեց էդ ստոր Նիկոլը` հանձնեց, ծախեց ու վաճառեց Արցախը:
Մեղադրում էիք երկիրը չզարգացնելու մեջ, մինչդեռ այս չորս տարիների ընթացքում էս թուրքի դրածոն ոնց քանդում է, մեկ է չի քանդվում մեր պետությունը, իսկ դուք լռում եք կամ ջայլամի նման հետևում:
Մեղադրում էիք թանկացումների մեջ, մինչդեռ Հայաստանում այս պահին ամեն ինչ ավելի թանկ է, քան մեր հարևան Վրաստանում: Տոտալ թանկացումների ֆոնին հացին «կակա» եք ասում ու լռում եք:
 
Ինչի՞ եք լռում: էս ի՞նչ համատարած դեգրադացում ա: Ինչի՞ եք էսպես ապուշացել: Ձեր շուրջը նայեք: Չորս տարվա մեջ 10.000-ից ավել մարդու սպանեցին իրենց ապիկար, ապաշնորհ ու դավաճանական կառավարման արդյունքում: Էլ ու՞մ պետք է սպանեն, որ վերջապես զարթնեք» :
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ