14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը նոր մանրամասներ է ներկայացրել

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խնդրեց ՊՆ Սեյրան Օհանյանին անդրադառնալ օրեր առաջ Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքին.

՛՛Իրոք խոսքը գնում է մի ցավալի երևույթի մասին, որը տեղի է ունեցել հունվարի 29-ին Ռազմական ինստիտուտում, երբ սպորտհրապարակում գտել էին Հայկազ Բարսեղյանի դին՝ կախված վիճակում, իրականության մեջ փաստերն ու իրողությունը խեղաթյուրված են. իրականում տեղի է ունեցել սպանություն, փաստի շուրջ հարուցվել է քրեական գործ՛՛,-ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ծառայողական քննությունը պարզել է ռազմական ինստիտուտի կողմից մի շարք բացթողումներ:

Նախարարը շեշտեց, որ քրգործի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում է տեղի ունեցել դեպքը.

՛՛Դեպքին նախորդել է ոգելից խմիչքների օգտագործման փաստ, այնուհետև վիճաբանություն, որը եղել է զինվորական էթիկայի պահպանման հարցերի շուրջ՝ Բարսեղյանի և այլ կուրսանտի միջև, որին նա նկատողություն է արել, որ պետք է էթիկայի նորմերը պահվեն սնվելու ժամանակ, վիճաբանության ժամանակ մի քանի էպիզոդներով գիշերվա պահին տեղի է ունեցել ծեծկռտուք, որը հետագայում վեր է ածվել ավելի խիստ միջոցների ձեռնարկման և ապա սպանության՛՛,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ քրգործի շրջանակում մոտ չորս հոգի ձերբակալված են, կան նաև սոտորաբաժանման հրամանատարներ, ովքեր պետք է վերահսկեին իրավիճակը, սակայն պատշաճ կերպով չեն վերահսկել որպես պատասխանատու, ուստի ծառայողական քննության արդյունքում բացահայտվել են մի շարք բաղթողումներ.

Նախարարը նաև ասաց, որ ինստիտուտի տնօրենն ազատվել է պաշտոնից, դեռ երեք տեղակալներ և մոտ երեսուն աշխատակից կազատվեն. ընդ որում՝ ոմանք ԶՈՒ-ից առհասարակ, մյուսները՝ ռազմական ինստիտուտից կտեղափոխվեն ավելի ցածր ստորաբաժանումների:

Օհանյանը նաև շեշտեց, որ միջանձնային հարաբերությունների խախտման դեպքերով պատահարները ԶՈւ-ում 2014-ին 2013-ի համեմատ նվազել են 50%-ով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ