27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, որ երկիրը շարունակում է հանձնվել ու կապիտուլյանտի ձեռամբ նոր դավադիր պատերազմական ռիսկի առաջ կանգնել, Վլադիվոստոկում ոչ ոքի չհետաքրքրեց․ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Վլադիվոստոկում հայ համայնքի որոշ ներկայացուցիչների  հետ Նիկոլ Փաշինյանի  հանդիպմանը․

«Վլադիվոստոկի հայ համայնքին, փաստորեն, դուր է գալիս սեփական հայրենիքը դավաճանած ու կործանող կերպարի դիմավորելը: Դրա համար էին ծափահարությունները։

ՌԴ-ին, տարածաշրջանի և արևմուտքի երկրներին լրիվ ձեռնտու է, որ այս փուլում Հայաստանի ղեկավարը լինի դավաճան, կախյալ ու ստորաքարշ վիճակում: Դա արտաքին քաղաքականություն է, մի կերպ կարելի է հասկանալ: Դրա համար էլ գտել են Նիկոլին և 2018 թվականին խոշոր ուժերով բերել իշխանության:

Իսկ Վլադիվոստոկի հայ համայքի կողմից դավադիր Նիկոլին խոհարհաբար ընդունելը և հոգևորականի խրոխտ քայլքը խոսում է այն մասին, որ արժեքներն այլևս մեր ժողովրդի մի մասի համար գոյություն չունեն: Ցավոք` փողի խաթր:

Այն, որ երկիրը շարունակում է հանձնվել ու կապիտուլյանտի ձեռամբ նոր դավադիր պատերազմական ռիսկի առաջ կանգնել` Վլադիվոստոկում ոչ ոքի չհետաքրքրեց:

Ազգային խայտառակություն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, այնուհետև հիմար պոպուլիզմ` հայ համայնքի առջև: Եվ այս ամենի համար Նիկոլի կառավարությունը բյուջեից մսխել է տասնյակ միլիոնավոր դրամներ»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ