20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Յո՞ երթաս, Հայաստա՛ն…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Յո՞ երթաս, Հայաստա՛ն…

 

Նախ, մի քանի արձանագրում.

Նիկոլ Փաշինյանը՝

– ոչնչացրեց Հայաստանի սուբյեկտայնությունը, վերածելով այն անտերության մատնված աշխարհագրական պլացդարմ-տարածքի, ինչից անխնա օգտվում են տարածաշրջանում շահեր ունեցող պետությունները,

– գլխատեց Արցախը՝ վարածելով այն արնածոր վերքի։ Ալիևը կարողացավ Հայաստանի ղեկավարին պարտադրել եվրոպական կառույցներում չօգտագործել նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը,

– Հրամանատարական բարձրագույն կետը՝ бункер-ը, պատերազմի օրերին վերածեց իր կնոջ և ՔՊ-ականների քաղաքական էքսկուրսիաների ճեմասրահի, ինչը մեծապես նպաստեց, որպեսզի бункер-ում քննարկվող հարցերը դառնան թշնամուն հասանելի,

– հոկտեմբերի 6-ին իրականացված «Հարավային ուղղությամբ հակագրոհի կազմակերպումը», որի հիմնական նպատակը Լելե Թեփեն հետ վերցնել էր, ըստ պրոֆեսիոնալ զինվորականների գնահատման՝ հակացուցված էր պատերազմական բոլոր կանոններով։ Այն նախկիններին «պատերազմել սովորեցնելու» նպատակով բացահայտ ռազմաքաղաքական արկածախնդրություն էր՝ ողբերգական ծանր հետևանքներով։ Մեր բանակի ողնաշարը ջարդվեց հենց այդ օրերին, ինչը շարունակվեց մինչև Շուշի և շարունակվում է նաև այսօր,

– խորհրդարանի ամբիոնից խոստովանեց, որ 5000 զինվորի զոհելն իր քաղաքական քմահաճության հետևանք էր, ինչը թաքցնելու նպատակով ԱԺ-ում ձևավորել է համապատասխան լիազորություններով հանձնաժողով,

– Սահմանադրության վրա ամեն օր ոտքերը մաքրելով շարունակում է 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի «ոգով» իրականացնել ներքին և արտաքին քաղաքականություն, ինչն անկասելի է դարձնում Հայաստանի գահավիժումը։

Դրսի ուժերի կողմից Հայաստանի թիվ մեկ ղեկավարի «վզին դնելու» (Ջահանգիրյան) հիմնական նպատակը Հայաստանն Արցախից ձերբազատելն էր, ինչն ազդեցության գործակալի վերածված Նիկոլ Փաշինյանը de facto իրականացրեց։ Այսօր նույն՝ «վզին դնելու» սկզբունքով նրան ստրկաբար ծառայում են օրենսդիրը, դատաիրավական համակարգը, ուժային կառույցներն ու գործադիրը։ Իսկ նրա տերերի ավելի հեռուն գնացող նպատակը՝ Հարավային Կովկասում միակը մնացած դաշնակցի միջոցով Ռուսաստանին իր խաղաղապահների հետ միասին տարածաշրջանից դուրս մղելն է, ինչի իրականացմանն այս պահին նպաստում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

Արևմուտքը, կույր ձևանալով, չի ուզում նկատել դատարանի դահլիճում մահացող քաղբանտարկյալների առկայությունը, գործակալի բռնատիրական հակումները, ողջ իշխանությունը մեկ անձի ձեռքում կենտրոնացրած լինելու փաստը։ Նրանց շահագրգռվածությունն ակնհայտ է՝ միայն այս դեպքում տերերը կարող են իրականացնել իրենց ծրագրերը։ Իսկ գործակալի անհագ իշխանատենչությունն ու քաղաքական բացառիկ տգիտությունը պարարտ հող են Հայաստանի նկատմամբ նման դավադիր ծրագրեր իրականացնելու համար։

Նախընտրական փուլում անդաստիարակի խուլիգանական սպառնալիքը՝ «ընդդիմությանը բռնելու եմ՝ շինեմ», գործի վերածեց ԱԺ նախագահը՝ խորհրդարանում կազմակերպելով ընդդիմադիր պատգամավորների ծեծը։ Իսկ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրածի կողմից պետության բարձրագույն ամբիոնից ընդդիմությանն ուղղված՝ «եթե պետք լինի մատի փոխարեն նաև ուրիշ բան թափ կտամ»՝ փողոցի վերջացած խուլիգանի պահվածքն իսպառ բացառեց խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն համատեղ գործունեությունը։ Համապատասխան կառույցներն իրենց պահվածքով արձանագրեցին, որ իրենց «վզին» շարունակում է դրած մնալ ընդդիմության իրավունքները չպաշտպանելը, եթե նույնիսկ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառում։ Նրանք բացահայտ աչք փակեցին վարչապետ-ԱԺ նախագահ-ՊՊԾ ղեկավար՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ միասնական սցենարով կազմակերպած բռնության գործադրումը, ինչի համար

Քրեական օրենսգրքը մինչև այսօր լացում է։ Նորանշանակ ՄԻՊ-ն էլ ԱԺ ամբիոնից խուլիգանի հայհոյանքը գնահատեց որպես քաղաքական հայտարարություն՝ դրանով իսկ վերջնականապես հեղինակազրկելով մինչ այդ դրսում և ներսում որոշակի հեղինակություն ունեցող այդ կառույցը։

Ազդեցության գործակալը իր գործունեությամբ դարձել է մեր պետությունների գերեզմանափորը։

Ինչո՞վ հակադարձեց ընդդիմությունն այս պետականակործան ծրագրին

Եթե կարճ՝ սահմանադրական նորմերով…

Նաև՝ Հայաստանի ապագայի մասին հստակ, հասարակության համար ընկալելի և դրանք գործնականում իրականացնելի ամբողջական մոդելի բացակայությամբ։

Անվիճելի փաստ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր հավաքական ինտելեկտով, մարդկային որակով, փորձառությամբ ու պրոֆեսիոնալիզմով անհամեմատ բարձր է քաղաքական մեծամասնությունից։ Բայց դա բավարար չէր սեփական օրակարգը կյանքի կոչելու համար։ Քաղաքական մեծամասնությունը այդ որակներին հակադրեց «օրենսդրական» շակալությունը։

Ընդդիմության ներկայացրած նախագծերի բոյկոտը, վախի մթնոլորտի ձևավորումը մինչ այսօր թե՛ քրեաիրավական, թե՛ բարոյաքաղաքական առումներով չեն ստացել համարժեք գնահատականներ։

Անպատժելիությունը ավելի լկտիացրեց իշխանությանը։

Պետք է խոստովանել, որ ընդդիմության քայլերը համարժեք չէին քաղաքական մեծամասնության լկտի պահվածքին։ Խորհրդարանում իր գործունեությամբ ընդդիմությունը չկարողացավ նպաստել իրեն ԱԺ գործուղած շարժումների հեղինակության բարձրացմանը։ Քայլարածների այսօրվա առավել լկտի պահվածքն հենց դա է արձանագրում։ Ցավոք, «սահմանադրական նորմերով» ձեռագիրը խմբակցություններն իրենց հետ տեղափոխեցին Դիմադրության շարժման հարթակ և մենաշնորհեցին շարժման ղեկավարումը, ինչը սխալ էր։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ովքեր են ղեկավարում Շարժումը, ինչը սպասված հարցականներ եմ առաջացնում։ Մի հրապարակման մեջ նույնիսկ բերել եմ «Ղարաբաղ» կոմիտեի օրինակը, երբ ժողովրդին հայտնի էին շարժման բոլոր ղեկավարների անունները, նրանց վստահում էր հասարակությունը և հարթակից էլ հնչում էին նաև այլ կարծիքներ ու ինքնաքննադատություն։

Տեսանելի է նաև Ժողովրդական շարժման ակնհայտ կուսակցականացումը, ինչը, շարունակվելու դեպքում, լինելու է Շարժումը դեպի պարտություն տանող ամենակարճ ճանապարհը։ Դա ծնում է նաև Շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերին ու գործիչներին, ըստ անձնական և քաղաքական ճաշակի, դասակարգել յուրայինների և, մեղմ ասած, «վերապահումներով» յուրայինների։

Հայրենիքի Փրկության Շարժման պարտության բուն պատճառը հենց ՀՓՇ-ն կուսակցականացնելն էր։

Համոզված եմ, որ Ժողովրդական շարժումը Հայաստանը ազատելու է այս ազգակործանից։ Միայն պետք է կարողանալ ընդունել սխալներն ու թերությունները, ճիշտ հետևություններ անել, արմատապես փոխել մոտեցումները և Շարժումը ծառայեցնել իր բուն նպատակին՝ ոչ թե լոզունգային, այլ իրական
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ։

Հ.Գ. Մի քանի առաջարկություններ արել եմ նաև ԱԺ-ում լսումների ժամանակ, որոնք ժամանակին անհրաժեշտ ուշադրության չարժանացան։ Դրանց մի մասը, կարծում եմ, արդիական են նաև այսօր։ Այդ առաջարկությունները՝ ստորև մեկնաբանություններում»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ