21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Եղբայր, բայց ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Առաքելյանին

Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես, իհարկե, չգիտեմ՝ Նիկոլի ջեբի ընդդիմության քասթինգն ով է արել, բայց որ ակնհայտորեն քաղաքական անտաղանդ կերպարների է ընտրել՝ փաստ է:
Առավոտյան Լուսավորի «մտքի գիգանտ» Գեւորգ Գորգիսյանը (Էդմոնն էլ Հ1-ի պավիլիոնից տուն չի գնում) հայտարարել էր, թե բա՝ դուք ընտրության չմասնակցեիք, հիմա ես պատգամավոր կլինեի, հիմա էլ Նիկոլի նախկին նախարար, մեր օրերում ընդդիմություն աշխատող ոմն Մեսրոպ Առաքելյան է նեղսրտում, թե բա հրապարակից դուք գնացեք, մարդիկ կշատանան:
Այ ընկեր ջան, լավ, մենք վատն ենք, քիչ մարդ է գալիս մեր հավաքին, բա մի հրապարակ էլ դուք վերցրեք, 10 անգամ շատ մարդ բերեք, կներեք, 10 մարդ կարողացեք բերել։ Եղբայր, բայց ձեր տնեցիքից բացի ձեզ մարդ ճանաչո՞ւմ է, որ հրապարակներ լցնելուց եք խոսում ու մարդկանց քանակից՝ այն էլ անգամներով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ