22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անտեղի ինտրիգ

Լրահոսը թերթելիս տեսա, որ լրատվամիջոցներից մեկը «տեղեկություն» էր հրապարակել, թե ես պատրաստվում եմ նոր կուսակցություն հիմնել։

Հասկանալի է, որ այս անորոշ ու ակտիվ պայքարի փուլում ոչ մի կուսակցություն ես չեմ բացում կամ ստեղծում։ Դա լուրջ չէ։

Անլուրջ է նաև, որ լրատվամիջոցը, ունենալով իմ բոլոր կոնտակտները, հանգիստ կարող էր ինձնից ճշտել «տեղեկությունը», բայց նախընտրում է չճշտել։

Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։

Ինչ վերաբերում է իմ քաղաքական պատկերացումներին, ապա ես կարծում եմ, որ հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը՝ կոնսոլիդացիոն, համախմբման պրոցեսների փուլը, գուցե՝ նոր քաղաքական կամ հասարակական հոսանքների։

Աղետի ծավալը, որն առկա է մեր երկրում, պահանջում է գաղափարների, պատկերացումների, մոտեցումների էական վերանայում։ Մանր-մունր նպատակներով, անհիմն պատկերացումներով ու իրականության ոչ պատշաճ գնահատմամբ մենք ոչ միայն առաջ չենք գնա, այլև՝ կարող ենք նոր աղետների հասնել։

Նոր աղետների բացառումը և հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը պետք է լինի հայկական պետական և քաղաքական մտքի նպատակը՝ հիմնված արժանապատվության, սառը պրագմատիզմի և գրագիտության վրա։ Իսկ սա ենթադրում է կոնսոլիդացիոն պրոցես, բոլոր ունակ մարդկանց ջանքերի մեկտեղում, ինչի համար պետք են նոր գաղափարներ, նոր տեսլականներ, նոր մարդիկ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ