05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայհոյող, թքող, վիրավորող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն. Աբրահամյան

Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ՝ քաղաքացին ինչի՞ պետք է հարգի ոստիկանին կամ նրա համազգեստը, եթե նա արժանի չի ուսադիր կամ համազգեստ կրելուն։

Ես ինքս շատ հավաքների, երթերի ժամանակ անընդհատ կոչ եմ անում քաղաքացիներին, որպեսզի ոստիկանությանը չվիրավորեն, չքաշքշեն։

 

Հիմա էլ կարծում եմ, որ բոլոր ոստիկաններին չպետք է միևնույն հարթության մեջ դիտել, որովհետև համակարգի շարքերում օրենք հարգող ոստիկաններ կան, սակայն նրա մեջ կան դեմքեր, որոնց, իրենց վերադասի հետ համատեղ, պետք է հանել համազգեստի մեջից և ուղարկել համապասխան վայր։

Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։

Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն։ Դա լավ հիշիր»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ