22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւր են այսպես կոչված քաղհասարակությունն ու հկները. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Չեմ էլ ուզում հարցնել, թե ո՞ւր են այսպես կոչված քաղհասարակությունն ու հկները, որ նախկինների իշխանության օրոք, եթե մեկ դժգույն մանուշակի թերթիկ թափվեր գետին, ահռելի վայնասուն էին բարձրացնում, էլ մարդու իրավունք, էլի մանուշակի իրավունք․.․Չեմ հարցնում, քանզի գիտեմ դրանց տեղերը եւ գիտեմ դրանց տերերին…
 
Դրանք էսօր կամ պառլամենտում են որպես մանդատավոր կամ որպես աշխատակազմի աշխատող, կամ կառավարությունում են, կամ էլ, էլի իրենց տեղերում են, բայց էս անգամ թարս բուսնած վարունգի պես իշխող վարչախմբի դուդուկի տակ են պարում․․․
Իսկ պետավտոտեսչության աշխատակիցները աննախանձելի վիճակում են․․.իրականում նաեւ իրենց եւ ավտոերթի մասնակից քաղաքացիների վրա քսի են տվել հաստավիզների խմբերին, որոնք իշխանական օլիգարխիկների անվտանգության աշխատող են հորջորվում․․․Ու մեքենաներից բռնի ուժ գործադրելով հանում են վարորդներին, ջահել թե ահել, իրենց պապերի տարիքի մարդկանց խցկում են մեքենաները․․․եղկելի տեսարան է․․․
 
Բայց եւ ուրախացնող՝ վարչախումը սարսափի մեջ է եւ սրիկաների վերջին հույսը մնացել են էդ հաստավիզները․․․Սա նիկոլիզմի վախճանն է, ավարտը մի ողբերգության, որ փաթաթվեց մեր ժողովրդի գլխին 4 տարի առաջ․․․Սրիկան մահից անմիջապես առաջ այ այդպես է ցնցվում․․. քաղաքական վախճանը արդեն նիկոլիկների դռանն է․․․
 
Բռնեք-չբռնեք-դուք այլեւս անցյալ եք ու կանգնելու եք մեր պետության ու ժողովրդի արդար դատաստանի առաջ․․․
 
Հ․Գ․ Ի դեպ, ավտոերթի մասնակիցների հանդեպ բռնություններ իրականացնողները՝ լինի ոստիկան թե ոստիկանի համազգեստ հագած հաստագլուխ, եւս կանգնելու են դատի ու դատարանի առաջ, քանզի ոտնահարում են ՀՀ Գլխավոր օրենքը․․.կարդացեք, սեւով-սպիտակի վրա գրված է՝ ավտոերթերը լրիվ սահմանադրական գործողություններ են․․.»:Հնարավոր է սա 8 մարդ և դրսումը-ի նկարն է
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ