Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու պարեկները Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սա իմ պայուսակն է» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանն էր: