27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. Կոպիրկինը՝ Սոթքի հանքավայրի միջադեպի մասին

Ռուսաստանը հետաքրքրված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մայիսի 7-ին հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակած ինտենսիվ կրակոցներին:

«Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից», – ընդգծել է ՌԴ դեսպանը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ