05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու, որ ունենանք անվտանգ Հայաստան ու Արցախ. Արթուր Վանեցյան

Վանաձորում հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ իրենք պայքարում են հանուն հայրենիքի:

«Սա պայքար չէ հանուն իշխանության, ոնց փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Մենք իշխանությանը կառչած չենք, մենք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում ու դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի ու ժողովրդի համար, որ ունենանք անվտանգ Հայաստան ու անվտանգ Արցախ», – ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ այս իշխանությունը 2018 թվականին խաբել է բոլորին՝ ասելով, որ լավ ենք ապրելու:

«Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, իսկ այս մարդիկ շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներից», – ասաց ընդդիմադիր գործիչը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակին:

«Մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու», – վստահեցրեց Վանեցյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ