10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք, այդ թվում՝ քաղաքական բնույթի. ՄԻՊ

Երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Սա ուղղակիորեն ապահովում է երեխայի կարծիքը հաշվի առնելու ու նրան ներգրավելու լավագույն մոտեցումների ու իրավունքների մեջ», – ասաց նա։

ՄԻՊ-ի խոսքով, սակայն, յուրաքանչյուր դեպքում երեխայի որևէ իրավունք չպետք է գերադասվի կամ ստորադասվի։
 
Ամենակարևոր սկզբունքը, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, երեխայի լավագույն շահն է։
 
«Պետք է ծնողները, խնամակալները, երեխայի համար օրենքով պատասխանատու անձինք լավագույնս գնահատեն ու նաև ուղղորդեն երեխային իր այս իրավունքը իրացնել գիտակցված», – նշեց ՀՀ ՄԻՊ-ը։

Նա ցավալի համարեց, երբ քաղաքական բնույթի հավաքներում երեխաները հայտնվում են կադրերում ու թիրախավորվում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ