06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Այ ախպեր ջան, հել գնա, 30 տարի ինչի չէինք պարտվում, թող գնա էլի

Ընդդիմությունից են խոսում, ընդդիմության քայլերից են խոսում ու կապում պետության կայունության ու անվտանգության հետ։ Տո վտանգը դուք եք, արա։ Հայ ժողովրդի ու Հայաստանի վտանգը դուք եք։ Թուրքը ձեր իշխանության օրոք մտել է Հայաստան, ի՞նչ եք արել, ինչ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։
«Ասում էիք՝ մեր գերիները մի երկու ամիս կսպասեն, արդեն երկու ամիս չէ, արա, տարի է անցել, ի՞նչ եք արել մինչև հիմա։ Քանի գերի եք բերել, պարզ հարց եմ տալիս, բա եթե չես բերում, մնում ես, որ ի՞նչ անես։ Իշխանությունը նրա համար է, որ հարց լուծի, անվտանգություն ապահովի, մարդկանց վիճակը բարելավի, ի՞նչ եք արել այսքան ժամանակ, նորից հարց եմ տալիս։ Ի՞նչ հարց է լուծել, խաբելո՞վ, Շուշի ու Հադրութ տալո՞վ, Մատաղիս տալո՞վ, հարյուրավոր գյուղեր տալո՞վ, հինգ հազար զոհ ու 10 հազարից ավել վիրավոր տալո՞վ։ Ի՞նչ է նշանակում՝ դե պարտվել ենք, բայց ինչի համար ենք պարտվել, հենց քո պատճառով ենք պարտվել, 30 տարի ինչի չէինք պարտվում։ Այ ախպեր ջան, հել գնա, մեզ ցնցումներ պետք չեն»,- հավելեց նա։

Կարեն Մարտիրոսյան

hraparak.am

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ