19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան։ Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, ըստ ամենայնի, չի մասնակցի քառօրյային։ Թեեւ լուրեր կային, որ հնարավոր է ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։

Երեկ մեր աղբյուրն ասաց, որ այս փուլում դժվար թե նման բան անեն։ Իսկ խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համալրում, դատախազության տարեկան հաշվետվություն, որը կներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԻՊ հաշվետվություն, օրենսդրական նախագծեր։

Նշենք, որ ՔՊ-ն ՀՌՀ անդամ է առաջադրել Գոհար Մամիկոնյանին, ով 2018-2021 թթ․ եղել է ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականը, 2021-ի ապրիլի 1-ից նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ