13 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

«Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, դավաճան ես. լսեցի՞ր, Նիկոլ, սա ես չեմ քեզ ասում, սա ողջ հայ ժողովուրդն է պնդում». Աննա Մկրտչյան

«Նոյեմբերի 9-ից հետո անդադար ասել եմ ու ասելու եմ առանց հոգնելու՝ Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, Նիկոլ, դու անհայրենիք ես, Նիկոլ, դու դավաճան ես»,- Ֆրանսիայի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ընդգծելով՝ այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար շատ թանկ ենք վճարել:

 

«Բայց Նիկոլին չվռնդելու ժամանակ մենք էլ ոչ մեկս չունենք: Ես հիմա շատ ուրախ եմ, որովհետև բոլորս արդեն տևական ժամանակ է՝ պայքարում ենք մեկ գաղափարի համար՝ Հայաստանի ու Արցախի լինելիության համար: Սրբություն չունեցող, հայրենիք չունեցող ծախվածների, մեր երկիրը զավթածների ու թուրքի առաջ ծնկածների համար դատաստան լինելու է, ու մինչև Աստծո դատաստանը՝ այստեղ՝ օրենքի ողջ խստությամբ: Այս խոսքերի հետ, եթե համաձայն եք, բոլորս միահամուռ ասում են՝ Նիկոլ, դու կապիտուլյանտ ես, դավաճան ես: Լսեցի՞ր, Նիկոլ, սա ես չեմ քեզ ասում, սա ողջ հայ ժողովուրդն է պնդում: Ես ԱԺ-ից ընդամենը մեր ժողովրդի խոսքն եմ երեսիդ շպրտել: Ու եթե դու ինձնից էիր այդքան վախենում, ինձից էիր սարսափած, սիրելի ժողովուրդ, պատկերացնո՞ւմ եք՝ ինձնից, դե հիմա պատկերացրեք՝ ձեզ տեսնելիս ոնց է դողում, ձեր ձայները լինելուց ինչքան է սարսափած ու վախեցած դա»,- ընդգծեց նա:

 

Պատգամավորը շեշտեց՝ այս ամիսների ընթացքում դիմել է բացառապես ժողովրդին.

 

«Խոսել եմ միայն ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ, որովհետև մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր հաղթանակած պատմությունը, մեր ներկան, մեր վաղվա Հայաստանը ավելի քան երբևէ ձեզանից յուրաքանչյուրի կարիքն ունեն, որովհետև հիմա մեր երկիրը մեզանից խլել են փորձում: Մենք դա է, որ պիտի միասին թույլ չտանք: Երբևէ միտում չեմ ունեցել մեր վերքերը թարմացնելու կամ ցավեցնելու: Բայց խնդրում եմ, էլի, ինձ բացատրեք՝ մենք ո՞նց հասանք սրան, ո՞նց ենք թույլ տվել, որ ինչ-որ մի ոչնչություն կանգնի ու ասի, որ մեր զոհերը պլյուս-մինուս 50-ով է հաշվելու, ո՞նց ենք թույլ տվել, որ անուն-ազգանունները սա լոկ ներկայացվող թվեր դարձնի ու ինչ-որ մի չգիտեմ ով, կանգնի ու ասի, որ տարբերություն չկա, թե Բաքվի բանտում ՀՀ քաղաքացու հետ ինչպես են վարվում: Ու գիտե՞ք՝ էլ ավելի սարսափելին որն է, որ հիմա այստեղ կանգնած՝ էլ ժամանակ էլ չունենք հասկանալու, թե ոնց եղավ, ոնց հասանք սրան, որովհետև ժամ առաջ, րոպե առաջ պիտի ազատվենք այս խարանից, պիտի ազատվենք այս դավաճաններից, Հայաստանում արդարացիորեն 2 բան կա, որ պլյուս-մինուս 50-ով է հաշվվում՝ այդ անհայրենիք Նիկոլի անդեմ ու անկարծիք ուսապարկերն են ու իր ջեբի օլիգարխները, ուրիշ ոչինչ այս երկրում պլյուս-մինուս 50-ով չի հաշվվում»:

 

Աննա Մկրտչյանը դիմեց երիտասարդներին և ուսանողներին.

«Եթե դուք ձեր մեջ արդարացիորեն ձևավորել եք հայրենիք և պետություն ունենալու կարևորությունը, այդ գաղափարը, ուրեմն՝ դա ապացուցեք ձեր վարքով, որովհետև ձեր ամենակարևոր դասը՝ հայրենասիրության դասը, պետություն պահելու դասը այստեղ է՝ այս հրապարակում: Պետական համակարգի աշխատողներ, ես շատ հույս ունեմ, որ ձեզ համար տարբերություն կա, թե դուք որ երկրի պետական համակարգում եք աշխատում՝ Հայաստան երկրի՞, թե՞ Հայաստան երկիրը ծախած ու կործանած թշնամիների: Եթե ձեզ համար տարբերություն կա, ուրեմն՝ դուք դա պարտավոր եք ապացուցել ձեր վարքով, որովհետև ձեր աշխատանքը այստեղ է՝ այս հրապարակում: Արդարադատության համակարգ, իրավապահ համակարգ, այդ թվում՝ ոստիկանություն, եթե իրականում իրավունքը ու բարոյականությունն են ձեզ համար կարևոր, ուրեմն՝ այսօր այստեղ, այս հրապարակում ապացուցեք ձեր վարքով, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, այն, ինչ այստեղ՝ այս հրապարակում այսօր կարող եք ապացուցել, վաղը ձեր խոսքերով չեք ուղղելու, ես դա ձեզ վստահեցնում եմ»:

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ