03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներն ավարտվել են

Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները:

Այս փուլով իրականացվել են ընդհանուր թվով 6 հիմնական ծավալներից ևս 3-ը՝ ավարտված ծավալների թիվը հասցնելով 4-ի, որը կազմում է ընդհանուր աշխատանքների մոտ 60%-ը: Մասնավորապես, մոնտաժվել են արտաքին ջրագծերը, իրականացվել են պատուհանների քարե բարավորների տաշումը և տեղադրումը, ինչպես նաև հատակների վերականգնումը, ջրագծի փոսորակները` կոյուղու խողովակների և դիտահորերի համար: Տանիքի ամբողջ մակերեսով իրականացվել են տանիքածածկի ջրամեկուսացման և կանաչ գորգի փռման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած՝ Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան:
Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:
Այս օրերին իրականացվում են երրորդ` ավարտական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները, որոնք ներառում են վերջին 2 ծավալները:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ