02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնաբերվել և առգրավվել է 50 սիգ տեսակի ձուկ

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 50 սիգ տեսակի ձուկ

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի` Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ նոյեմբերի 27-ի թիվ 361 Ա հրամանի շրջանակներում ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից դեկտեմբերի 8-ին Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա և քաղաքային շուկաներում իրականացվող ստուգայցերի արդյունքում արձանագրվել են ապօրինի որսված սիգ ձկան վաճառքի դեպքեր, մասնավորապես, Գավառ-Սևան տանող ճանապարհին հայտնաբերվել և առգրավվել է 21 հատ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի շուկայում` 12 հատ, Սևան համայնքի տարածքում` 17 հատ սիգ տեսակի ձուկ` ընդհանուր առմամբ 50 հատ, որոնք սահմանված կարգով հանձնվել են Երևանի թույլ տեսողություն ունեցող երեխաների հատուկ դպրոցին:

Տեսչական աշխատանքները շարունակվում են: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ