28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանի դիմումը եւ փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
 
Ի համերաշխություն իմ գործընկերոջը հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
 
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ