29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս իշխանության օրոք, երբ երկրի սահմաններն անառիկ չեն, տարածքային ամբողջականությունը պաշտպանված չէ, ինքնիշխանության մասին անհնար է խոսել․ Օհանյան

Այսօրվա իշխանության օրոք անհնար է խոսել ինքնիշխանության մասին, երբ մեր երկրի սահմաններն անառիկ չեն, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանված չէ, ադրբեջանցիները մեր սահմաններին են, ճնշումներ են գործադրում, Գորիս-Կապան ճանապարհին տարբեր սադրանքներ են կազմակերպում։ Այս իրականությունում խոսել ինքնիշխանության մասին անհնարին է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքնիշխանությունը վերանվաճելու համար հարկավոր է գոտեպնդվել ու պայքարել, լիակատար ինքնիշխանություն ունենալու համար՝ առաջին հերթին ամրապնդել սահմանները։

«Ե՞րբ է հայի համար հեշտ եղել, ե՞րբ ենք մենք դյուրին իրավիճակում ապրել։ Միշտ էլ պայքարի մեջ ենք եղել, միշտ էլ դժվարություններ են եղել, և կարծում եմ, որ ցանկացած այսպիսի հարված նաև պետք է փորձենք օգտագործել գոտեպնդվելու և այս իրավիճակից դուրս գալու համար», – ասաց նա։

Օհանյանը տեղեկացրեց նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառմանը մասնակցելու հրավեր իշխանություններից ստացել է, սակայն հրաժարվել է մասնակցելուց։

Նշենք, որ Օհանյանն ու ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատագրական և 44-օրյա պատերազմում ընկած հերոսների հիշատակին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ