28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավելի քան 15 եվրոպական երկիր հրաժարվել է շարունակել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը։ Հայաստանն արդեն կանխավճար է տվել

Համավարակը շարունակվում է։ Չեն դադարում նաև դրա դեմ պայքարի արդյունավետ եղանակների ու միջոցների փնտրտուքը։
Առաջնայինը շարունակում են մնալ կանխարգելիչ միջոցառումները, որտեղ կարևոր տեղ են զբաղեցնում պատվաստանյութերի որակը և պատվաստման գործընթացի արդյունավետությունը։
 
Խնդիրը նաև այն է, որ հասարակության լայն շարջանակներին փորձում են հեռու պահել պատվաստանյութերի ընտրության, դրանցից առավել արդյունավետների ձեռքբերման քննարկումներից։
 
Մեր պետությունը բացի այն, որ չունի որևէ պայմանագիր պատվաստանյութի ձեռքբերման նաև բանակցում է մի պատվաստանյութ ձեռքբերելու ուղղությամբ, որը կիրառման թեև կարճ ժամանակահատվածին ունեցել է բացասական ազդեցություն։ Ավելին, դրա որոշակի խմբաքանակի համար վճարվել է նախավճար։
 
Ավելի քան 15 եվրոպական երկիր հրաժարվել է շարունակել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը։
Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և մի շարք այլ երկրներում գրանցվել են բացասական ազդեցություններ պատվաստանյութի կիրառումից հետո։
 
Խնդրի հնչեղության պատճառով դրան անդրադարձավ նաև Առողջապահության համամխարհաին կազմակերպությունը՝ հայտնելով, որ սկսել են գնահատել AstraZeneca պատվաստանյութի ռիսկերն ու առավելություններն ու հետազոտությունների ավարտին կտեղեկացնեն այդ մասին հանրությանը։
 
Միևնույն ժամանակ եվրոպական շատ երկրներ սեպարատ բանակցությունների ճանապարհով ձեռք են բերում ռուսական «Sputnik-V» և դրա տեղական արտադրություններ հիմնելու թույլտվություն ստանում։ Ըստ էության այս պահին առկա լավագույն ցուցիչներ ունեցող պատվաստանյութերից մեկն է։
 
Լավագույնների շարքի մեջ են նաև Pfizer, Moderna, իսկ վերջին ժամանակներս նաև Johnson & Johnson: Փաստացի մի քանի ամիս է ինչ աշխարհը լայնածավալ օգտագործում է պատվաստանյութերը։ Մինչ այս պահը որևէ պատվաստանյութ ՀՀ-ն ձեռք չի բերել։ Միայն
 
ՌԴ-ն նվիրատվություն է կատարել ՀՀ-ին փոքր խմբաքանակով։
Վարակը կանխարգելելու համար պետք է ձեռք բերվեն աշխարհում իրենց արդյունավետությունը ապացուցած և զանգվածային պատվաստանումների համար օգտագործված պատվաստանյութեր։
 
Թե ինչու մինչև հիմա չի հաջողվել կնքել պայմանագիր որևէ արտադրողի հետ, մնում է միայն գուշակել, քանի որ պատկան մարմիններից արձագանք սպասելն անիմաստ է։
 
Մեզ մոտ հակահամաճարակային ծրագրի շրջանակներում միայն ավելանում են հիվանդանոցների ու հիվանդների քանակը։
Մեր ազգաբնակչությանը թողել են բնական ընտրության, ավելի ճիշտ գոյատևման ընտրության առաջ։ Գրում է բժշկական գիտությունների դոկտոր Կարեն Ավագյանը։ 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ