14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում. Մհեր Արմենիան իր՝ քաղաքականություն վերադառնալու արձագանքների մասին

Երգիչ Մհեր Արմենիան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեկ բավականին մեծ արձագանք ստացավ իմ քաղաքականություն մտնելու լուրը,սակայն,ոչ զարմանքով, սպասում էի, որ այդ տեղեկատվությունը կառաջացնի ոմանց մոտ ծիծաղի կամ ծաղրի առարկա:
Այդ առումով կարող եմ ասել հետևյալը,ուրախ եմ, որ հասարակության որոշ հատվածի երեսին մի փոքր ժպիտ առաջացավ այս տխուր ժամանակահատվածում:
Բայց եթե լուրջ ինձ հետաքրքիր է,իսկ ինչու՞,երբ դերասան Հայկ Մարությանը հայտարարեց, որ դառնում է «Իմ քայլը» կուսակցության անդամ և առաջադրվեց ու ընտրվեց Երևան քաղաքի քաղաքապետ,այդ ժամանակ սոռոսաիշխանական և գլոբալիստական դեսանտներից ոչ մեկ չառարկեց,և ոչ էլ ընդիմացավ այդ իրադարձությանը:
Մի գուցե դուք այդ ժամանակ պատրաստ է՞իք համաձայնվել ամեն ինչին,քանզի հեղափոխական «վոժդին» դա պե՞տք էր,թե՞, մի գուցե ձեզ համար մեկ էր, որ դերասան Հայկ Մարությանը ընդանրապես կապ չուներ քաղաքականության հետ,առավել ևս Երևան քաղաքը ղեկավարելու հետ,թե՞ ձեզ համար ամենակարևորը, որ հեղափոխական «վոժդյը»ձեզնով «դավոլնի»լինի…

Սպառվել ե՛ք սոռոսաիշխանական գլոբալիստական դեսպաններ։
Աստծու և մի ամբողջ ազգի առջև պատասխան պիտի տաք,թե ոնց կարողացաք առևտրի առարկա դարձնել Հայրենիքը…
Ի դեպ ասեմ ,որ ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում…»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ