19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փլուզում Վանաձոր-Դիլիջան ճանապարհին

 

 

 

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6  հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ։  

 

Ճանապարհը սպասարկող ”Լոռի ՃՇՇ” ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։

 

Կատարված մաքրման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները և տեսանյութը կներկայացվեն ավելի ուշ:

 

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ