Մեկնարկել է ՛՛Գրին քարտ՛՛-ի վիճակախաղի մասնակիցների գրանցումը
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը:
2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)):
Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում:
Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի:
Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարքպարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքիմիջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել:
Խաղարկային այս ծրագրովպահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխանաշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների:
Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անելնրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի,խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Բացի այդ, տրամադրված տվյալների ճշգրտության ու պատասխանատվության համար պատասխանատու է միմիայն մասնակիցը:
Այս վիզաները բաշխվում են վեցաշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ:Իսկ այներկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունենմասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:
Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է միայն մեկ մասնակցության հայտ ներկայացնել գրանցման ամենամյա փուլում:Պետքարտուղարությունը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտերիդեպքում մասնակիցը զրկվում է վիճակահանությանը մասնակցելու իրավունքից:
Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: Բոլորին խորհուրդ ենք տալիս անձամբ լրացնել իրենցմասնակցության հայտերը՝ առանց դիմելու ”վիզաների հարցերով խորհրդատուների” կամ ”վիզաների գործակալների” կամ այլ միջնորդների, ովքեր առաջարկում են իրենց օգնությունը:
Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում ձեզ ապա հայտ լրացնելի դու պետք ներկ լինեք, որպեսզի տրամադրեք ճիշ տվյալներ և վերցնեl հայտի ստացումը հաստատող թերթիկը որտեղ նշված կլինի հաստատման համարանիշը:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է ԱՄՆպետքարտուղարության կողմից` Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203(գ) հոդվածով նախանշվող պայմանների համաձայն:
1990թ.ընդունված Ներգաղթային ակտի 131-րդ հոդվածը, որով լրամշակվեց Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի 203-րդ հոդվածը, նախատեսում է ներգաղթողների նոր տեսակ, որը հայտնի է որպես ”ներգաղթողներ բազմազանության ապահովման համար”:
Այս օրենքի 203(գ)հոդվածի համաձայն՝ ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 50.000 վիզա է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներունեցող երկրների քաղաքացիներին:
Կարևոր է գիտակցել, որ խաղարկությունում շահելը դեռ չի երաշխավորում վիզայի ստացում: Շահողները պետք է անցնենհարցազրույց և համապատասխանեն վիզայի ստացման պայմաններին: