23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեքենան կախվել էր ձորը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ “Տոյոտա Կոռոլա” մակնիշի 04OU700 պ/հ ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել գազատարի եւ մասամբ կախվել ձորը:
Ուղեւորներ` Ա. Հ.-ը (ծնվ. 1991թ.) եւ Ն. Պ.-ն (ծնվ. 1990թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: 

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ