29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց Արծիվները սահմանում էին

        “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն,  www.hayocartsivner.am) Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալի, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:
        “Հայոց Արծիվներ” Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը  Կազմակերպության Նախագահության եւ Կազմակերպության Վայքի տարածքային կազմակերպության ակտիվ անդամների հետ միասին  հերթական անգամ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին եւ զինվորներին  շնորհավորելու Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների, զինվորների եւ պայմանագրային զինծառայողների առջեւ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարեւորեց, ինչպես հայոց անկախ պետականության դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միասնության, զարգացման, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու,   հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում, եւ   շնորհավորեց   Հայաստանի   Հանրապետության անկախության  23-րդ  տարեդարձը:

“Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի հարգելի սպանե´ր, զինվորնե´ր,  պայմանագրային զինծառայողնե՛ր, ողջունում եմ ձեզ բոլորիդ, եւ տեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է “Հայոց Պետականություն, Ազգային Բանակ,    Հայոց      Նախագահ”   կարգախոսով    առաջնորդվող   “Հայոց Արծիվներ”    հայրենասիրական    շարժումը    շնորհավորելու   ձեզ`    Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
    “Հայոց Արծիվները” 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 575-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական  տարբեր հենակետերում, կարեւորագույն եւ մեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումն ու հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող Ազգային Բանակով մենք կարող ենք իրականացնել    մեր    ապ     ու    պապերի     մեծագույն    երազանքը`    մեծ   եւ    հզոր,    քրիստոնյա Հայաստանի կերտումը:   
       

         Հայոց  պետականության սահմաններն անառիկ պաշտպանող, հաղթանակած ազգային բանակի ազնվագույն սպանե՛ր, ենթասպանե՛ր, զինվորնե՛ր, միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում են  ամեն օր, ամեն ժամ ձեզ փառաբանող, ձեզ սպասող քրիստոնյա հայ ժողովուրդը: Միշտ գիտակցե՛ք, որ յուրաքանչյուրիդ հպարտությունն ու անձնական շքեղությունը հայոց ազգային պետականությունն է, իսկ ազգային  պետականության հիմքը անդավաճան հավատքն է առ Աստված, անընդհատ զարգացող տնտեսությունն է, անընդհատ հզորացող ազգային բանակն է եւ արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներն են հայոց պետականության: Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման եւ հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը ազգային բանակն է, հայոց նախագահն է, հայոց պետականությունն է, եւ որոնք էլ ծնեցին եռամիասնության արժեքային համակարգը, ու որի շնորհիվ էլ մենք՝ հայերս սրբազան պարտք ունենք կատարելու մեր նախնիների, եւ մեր սերունդների առջեւ՝ կառուցելով մեծ եւ հզոր, քրիստոնյա Հայաստան…

        Կեցցե՛ք Դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը”,_ասաց Խ. Ասրյանը:

       Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանագծի մարտական  հենակետերում կազմակերպած  միջոցառումների ընթացքում Կազմակերպության Նախագահության կողմից տեղի ունեցան “Լեռնահայաստանի Արծիվ” ոսկյա հուշամեդալի պարգեւատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով, հուշանվերներով եւ այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ)  պարգեւատրվեցին սահմանագծի մարտական հենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
       “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ընթացքում խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայրենասեր հայորդիներ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ