10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունն անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների. Հայտարարություն

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած քաղաքական ուժը վերջին շրջանում անցել է քաղաքական հետապնդումների ավելի ինտենսիվ և բիրտ մեթոդների։ Այս անգամ հետապնդումների ուղղակի թիրախը խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է՝ դրա ղեկավարը, պատգամավորներն ու համակիրները։

Հայաստանում իշխանությունը զավթած ուժը կանգ չի առնում։ Ամեն օր առանց իրավական հիմքերի ոստիկանությունը բերման է ենթարկում հարյուրավոր քաղաքացիների, իշխանության ընդդիմախոսների, հասարակական-քաղաքական գործիչների, իրավապաշտպանների։ Արդյունքում խախտվում են ՀՀ քաղաքացիների մի շարք հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ հավաքների և արտահայտման ազատության սահմանադրական իրավունքները, ճնշվում է այլակարծությունը։

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում քաղաքական հետապնդումների ողջ շարքը, որն արվում է մեկ ընտանիքի իշխանության հրահանգով և հանուն այդ իշխանությունը պահելու, և դատապարտում է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձերը։ 

Կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերին առանց երկմտելու միասնական և համակարգված ուժերով պայքարել ընդդեմ իշխանությունների կողմից սանձազերծած ավտորիտար և տեղ-տեղ բռնապետական գործողությունների։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, հատկապես` արևմտյան երկրների դեսպանություններին, հնարավորինս օպերատիվ արձագանքել ստեղծված հակաժողովրդավարական իրավիճակին»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ